user

Ministry of Finance of the Republic of Armenia

Government Administration

Overview

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Ֆինանսների նախարարության առաքելությունն է նպաստել տնտեսության զարգացմանը. պետական ֆինանսների արդյունավետ կառավարման, հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև վերջինիս և դրամավարկային քաղաքականության կոորդինացման միջոցով հաստատել մակրոտնտեսական կայունություն՝ հիմքեր ստեղծելով ներառական տնտեսական աճի ապահովման և ՀՆԱ-ի արդյունավետ վերաբաշխման համար: Նախարարությունն իրականացնում է պետական պարտքի և պետական ֆինանսների խելամիտ կառավարում, համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ֆինանսական կառույցների հետ: Կիրառելով ֆինանսների ոլորտում միջազգային լավագույն փորձը և բարձրացնելով նախարարության աշխատակազմի արհեստավարժությունը, ձևավորելով պարտականությունների բարեխիղճ կատարման մշակույթ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն ապահովում է պետական ֆինանսների կառավարման թափանցիկությունը և կարգապահությունը: