user

MarketClick Accounting

Accounting
img No Team Available

Overview

«MarketClick»-ը պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություն է, որ գործում է 2019 թվականից։ Համապատասխանելով բոլոր պահանջներին՝ մենք լուծում ենք մեր առջև դրված խնդիրները։ Օգնում ենք օտարերկրյա ընկերություններին մասնաճյուղեր գրանցել Հայաստանում, նաև սկսնակ ձեռներեցներին՝ վարել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը։ Մեր աշխատակիցների փորձն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ծառայությունների մատուցում, ՏՏ ոլորտ, առևտուր, անշարժ գույքի սպասարկում և այլ տեսակի առևտրային գործունեություն: Մենք մշտապես հոգում ենք մեր աշխատակիցների մասնագիտական աճի մասին, պարբերաբար մասնակցում ենք օրենսդրության վերջին փոփոխությունների վերաբերյալ սեմինարների և դասընթացների: «MarketClick» հաշվապահական ընկերությունն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ընկերության հաշվապահական հաշվառման գաղտնիության, հավատարմության, ճշգրտության, տեսանելիության և ծառայությունները ժամանակին կատարելու համար: